Ջեյմի Բերտ Գերց (անգլ.՝ Jami Beth Gertz, հոկտեմբերի 28, 1965(1965-10-28)[1][2], Չիկագո[3]), ամերիկացիդերասանուհի։ Հայտնի է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կորած տղաները», «Բրոքեր», «Ավելի քիչ, քան զրոն» և «Պտուտահողմ», ինչպես նաև, խաղացել է կատակերգական սերիալների գլխավոր դերերում, ինչպիսիք են «Չլսող ծնողները» (2002-2006) և «Հարևանները» (2012-2014):
Գերցը ծնվել է Չիկագոյում, Իլինոյսում և ապրել է Գլենվյու քաղաքի մոտակա արվարձանում[4]։ Ծնողներն են Շարին և Վոլթեր Գերցերը, հայրը շինարար և կառուցող էր[5][6]։ Նա ունի երկու եղբայր, Մայքլը և Սքոթը։ Գերցը, ով հրեա է, դաստիարակվել էր պահպանողական հուդայականությամբ[7][8][9]։ Նա ավարտել է Մայնիի Արևելյան ավագ դպրոցը[10]։
Գերցը և իր ամուսինը Էնթոնի Ռեսլերը (ծնվ. 1959 թվականի հուլիսի 16-ին) ունեն երեք երեխա։ Գերցը և իր ամուսինը Մարկ Աթանասիոյի գլխավորած ներդրումային խմբի անդամներ են։ The Alliance for College-Ready Public Schools-ի անդամ Գերց Ռեսլերի ավագ ակադեմիան կոչվում է Ջեմիի և իր ամուսնու անվամբ[11]։
2011 թվականին Giving Back («Հետ վերադարձնելով») ֆոնդը անվանվել է Գերցի և իր ամուսնու անունով, ովքեր ֆոնդի առաջին բարեգործներն են եղել 2010 թվականի ընթացքում[12]։
Ներկայումս Գերցը և իր ընտանիքը բնակվում է Բեվերլի Փարքի բացառիկ համայնքում և ամառանոց ունեն Մալիբուում, Կալիֆոռնիայում[13][14]։
Մասնակցել է Նորման Լիրի տաղանդների շոուին, հետագայում դրամատուրգիա է ուսումնասիրել Նյու-Յորքյան համալսարանում[15]։ 1981 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Անսահման սեր» ռոմանտիկ ֆիլմում, որին հաջորդել է դերը «Հարթակ-ուղեցույց» սերիալում։ 1984 թվականին հայտնվել է «16 մոմեր» երիտասարդական ֆիլմում։ Առաջին նշանակալից դերը Գերցը խաղացել է «Ավելի քիչ, քան զրոն» ֆիլմում, որտեղ մարմնավորել է թմրամոլի ընկերուհու կերպարը։ 1987 թվականին նա նաև խաղացել է վամպիրուհի Սթարի դերը «Կորսված երիտասարդները» ֆիլմում։
Որպես դիզայներ Փարիզում աշխատելուց հետո Գերցը վերադարձել է Միացյալ Նահանգներ, որտեղ ստացել է դեր «Պտուտահողմ» բլոքբասթերում։ 1994 թվականին նա երևացել է «Սայնֆելդ» սերիալի դրվագում։ 1997 թվականին Հերցը պարբերաբար հայտվել է Նինա Պոմերանց բժշկուհու դերում «Շտապ օգնություն» սերիալում։
2000 թվականին Հերցը հայտնվել է Fox ալիքի «Էլլի Մաքբիլ» սերիալի մի քանի դրվագներում։ Այս դերի համար նա առաջադրված է եղել «Էմմի» մրցանակաբաշխության «Հրավիրված լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» կատեգորիայում։ 2002 թվականին Ջեյմի Գերցը վերադարձել է սերիալի եզրափակիչ մաս` հրավիրված դերասանուհու դերում։ 2002 թվականին նա նաև խաղացել է Ջիլդա Ռանդերին «Gilda Radner: It’s Always Something» ֆիլմում։
2002 թվականից 2006 թվականներին Գերցը գլխավոր դեր է խաղացել «Անհնազանդ ծնողները» սիթքոմում։ 2005 թվականին նա նկարահանվել է «Անկախ բոլոր փորձություններից» հեռուստատեսային ֆիլմում։ 2009 թվականին նա հայտնվել է «Շրջապատը» սերիալի մի քանի դրվագներում։ 2011 թվականին նա հանդես է եկել որպես «Լավագույն կյանք» ֆիլմի պրոդյուսեր, որն առաջադրված է եղել «Օսկար» մրցանակաբաշխությանը։
2012 թվականից 2014 թվականներին Գերցը կատարել է «Հարևաններ» ABC սիթքոմի գլխավոր դերը։